Ստավրոպոլում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել
Իրավունք
11:47 08/09/2025
Աշխարհ

Ստավրոպոլում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել

Ստավրոպոլում ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որը պատրաստում էր ուկրաինացի համակարգողների հանձնարարությամբ ահաբեկչական գործողություններ իրականացնել Ռուսաստանում։

Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքի մարդաշատ թաղամասում գտնվող օպերատիվ աշխատակիցները դուրս գալիս միկրոավտոբուսից և վազում պոտենցիալ հանցագործի հետևից, հասնում նրան, պառկեցնում գետնին և ձեռնաշղթաներ հագցնում։

Ոստիկանության աշխատակիցները նրան հարցնում են՝ գիտի՞, թե ինչու է իրեն ձերբակալել։ Պատասխանը տեսանյութում չի երևում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder