Հարգելի՛ բժիշկներ, բոլոր ենթադրությունները թողնում եմ ձեզ և հիշեցնում․ Անուշ Պողոսյան
Առողջություն
19:13 08/09/2025
Հայաստան

Հարգելի՛ բժիշկներ, բոլոր ենթադրությունները թողնում եմ ձեզ և հիշեցնում․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է․

 

«2025 թվականի օգոստոսի 1-ից գործում է Բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը սահմանելու մասին կառավարության 447-Ն որոշումը, համաձայն որի բժիշկները աշխատելու համար պարտավոր են անցնել համապատասխան հետազոտություններ՝ ապացուցելու, որ իրենք թմրամոլ կամ ալկոհոլիկ չեն։ Բժշկական հանրույթը սա ընդունեց լուռ, ընդունեց ի գիտություն և շուտով բոլոր բժիշկներից կպահանջեն նարկոլոգի կողմից տեղեկանք։ Եվ ահա այսօր իշխանական պատգամավորը վիրավորանք է համարել իր կողմից թմրանյութի հայտնաբերման համար հետազոտություն անցնելը․․․․

Հարգելի՛ բժիշկներ, բոլոր ենթադրությունները թողնում եմ ձեզ և հիշեցնում

ԱՊԱԳԱ ԿԱ, ԿԱ ԱՊԱԳԱ»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder