Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավինյանի տպավորությամբ՝ սեպտեմբերի սկզբին Երևանում կոլապս չի եղել
«Այնպիսի տպավորություն չի ստեղծվում, որ կոլապս եղավ քաղաքում, ինչն ակնկալվում էր»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավիանյանը։
Նա Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին խնդրեց ներկայացնել սեպետմբերի 1-ից սկսած տրանսպորտային միջոցերի շարժի վերաբերյալ տեղեկատվություն, համեմատականներ։
Վ.Հարությունյանի ներկայացմամբ, 2025 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 953 հազար 965 մեքենա, Երևանում՝ 343 հազար 220։ Վերջին մեկ տարում հայաստանում գրաբնցված տրանսպորտային միջոցների քանակն ավելացել է 44 հազար 639 հատով, Երևանում՝ 11 հազար 906 հատով։
Նշված ցուցանիշներն ուղիղ ազդեցություն են ունենում Երևանում ընդհանուր տրանսպորտային հոսքերի անընդհատության վրա, քանի որ դրանք դարձել են երթևեկության մասնակցիներ»։