Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
16-ամյա զինված պատանին հարձակվել է Իզմիրի ոստիկանական բաժանմունքի վրա, կան զոհեր
Երկուշաբթի օրը Թուրքիայի արևմտյան Իզմիր քաղաքում ոստիկանական բաժանմունքի վրա զինված 16-ամյա պատանի է հարձակվել։
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, հարձակման հետևանքով երկու ոստիկան զոհվել է, ևս մեկը վնասվածքներ է ստացել։ Հարձակվողը կրակ է բացել Բալկովա շրջանում գտնվող Սալիհ Իսգորենի ոստիկանական բաժանմունքի վրա։ 16-ամյա տղան ձեբակալված է։
Իզմիրը Թուրքիայի երրորդ խոշորագույն քաղաքն է Եգեյան ծովի ափին։ Այն անցյալում ենթարկվել է զինյալների հարձակումների, 2017 թվականին դատարանի շենքի մոտ տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել էր երկու մարդ։