Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Լոնդոնի մետրոյի աշխատանքը կաթվածահար է եղել աշխատակիցների գործադուլի հետևանքով
Երկուշաբթի օրը պիկ ժամերին Լոնդոնի մետրոյի ուղևորները բախվել են քաոսի։ Միջազգային ԶԼՄ-ների փոխանցմամբ, Լոնդոնի մետրոյի գնացքների ցանցի աշխատակիցները հնգօրյա գործադուլ են հայտարարել՝ փակելով կայարանները և ստիպելով մարդկանց աշխատել տնից կամ օգտվել այլընտրանքային տրանսպորտից։
Հազարավոր մարդիկ հերթ են կանգնել՝ փորձելով նստել գերծանրաբեռնված ավտոբուսներ, մյուսները դժկամությամբ քայլում կամ հեծանիվ էին քշում։ Մետրոն նախազգուշացրել է, որ երկուշաբթիից հինգշաբթի ընկած ժամանակահատվածում ստորգետնյա տրանսպորտը շատ քիչ է աշխատելու կամ ընդհանրապես չի աշխատելու։
Օրական մոտ 5 մլն մարդ տեղափոխող գնացքների անձնակազմը պահանջում է աշխատանքային պայմանների բարելավում, աշխատավարձի բարձրացում, աշխատաժամանակի կրճատում։