Ասում էինք՝ գնացեք բանակցեք ադրբեջանցիների հետ, բայց ոչ թե Եվլախում ստորագրեիք Արցախի լուծարումը. Հրաչյա Հակոբյանը՝ արցախցիներին
Քաղաքական
14:57 08/09/2025
ԼՂՀ

Ասում էինք՝ գնացեք բանակցեք ադրբեջանցիների հետ, բայց ոչ թե Եվլախում ստորագրեիք Արցախի լուծարումը. Հրաչյա Հակոբյանը՝ արցախցիներին

«Ճանապարհը, որ վերահսկվելու է ՀՀ օերնքներով, դուք համարո՞ւմ եք, որ ճանապարհ ենք տվել՞»,- ԱԺ ճեպազրույցների սրահում հայտարարեց  ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ հակադարձելով լրագրողի պնդմանը, որ Նիկոլ Փաշինյանը հանձնում է Մեղրիով անցնող ճանապարհը թվացյալ խաղաղության դիմաց։

Հակոբյանը լուրջ չհամարեց, որ ճանապարհը բացելուց հետո 20 հազար ադրբեջանցի այդ ճանապարհով գալու է Սյունիք բնակվելու։

«Դա Արցախը հանձնել չէր»,-ասաց Հակոբյանը ի պատասխան լրագրողի պնդմանը, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում, որ Արցախը Ադրբեջանի մաս է։

ՔՊ-ական պատգամավորը, պնդելով, որ արցախցիները իրենց կամքով են լքել Արցախը, հավելեց. «Էն ժամանակ ասում էինք՝ դուրս մի եկել Արցախից, ասում էին՝ մեզ չեն թողնում Հայաստան գալ։ Հիմա եկել են Հայաստան՝ ասում են՝ չեք թողնում հետ վերադառնալ Արցախ...

 Մենք էլ էինք ասում՝ գնացեք բանակցեք ադրբեջանցիների հետ, բայց ոչ թե հասցնել այն պահին, որ Եվլախում ստրագրեիք Արցախի լուծարման փաստաթուղթը»։

Լարագրողը հակադրաձեց, որ Եվլախում որևէ փափտաթուղթ չի ստորագրվել, Հակոբյանը հարցրեց, թե բա որտեղ է ստարագրվել և լրագրողին հորդորեց իրենից հեռու կանգնել։

Լրագրողները հակադարձեցին, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է Արցախում և որից տեղյակ է եղել Նիկոլ Փաշինյանը։

«Փաշինյանը որևէ դրույթ չի առաջարկել, իրենք իրենց որոշել՝ ստորագրել են»,-հայտարարեց Հրաչյա հակոբյանը և հրաժարվեց պատասխանել մյուս հարցերին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder