Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրվարույթի մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան
Իրավունք
18:30 08/09/2025
Հայաստան

Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրվարույթի մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան

Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունն այսօր դատախազի կողմից հաստատվել, ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Դատախազությունից։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Տարոն Մարգարյանի ու ևս 15 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ 16 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder