Երեխային որդեգրման տալ 65 տարեկան ընտանիքի, որ երեխան հետո իրենց պահի՞, թե՞ ինչ անի. Գեղամ Նազարյանը՝ փոխնախարարին
Հասարակություն
11:54 08/09/2025
Հայաստան

Երեխային որդեգրման տալ 65 տարեկան ընտանիքի, որ երեխան հետո իրենց պահի՞, թե՞ ինչ անի. Գեղամ Նազարյանը՝ փոխնախարարին

«Ինչու եք օգտագործել«Բուլինգ» բառն, այն հայերեն չէ»,-Խորհրդարանում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի  տեղակալի ժ/պ Տաթևիկ Ստեփանյանին հարցրեց պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Փոխնախարարը զեկուցեց  Ընտանեկան օրենսգրքում  և կից փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

 ՔՊ-ի պատգամավորներից մեկը տեղից արձագանքեց, թե «Բուլինգ»-ը հայերեն է։

Գեղամ Նազարյանը կրկին պնդեց, որ հայարեն չէ և նշեց, որ որպես նախարարություն պետք է բերեր բառի հայերեն համարժեքը։

Նազարյանը նշեց, որ ըստ փոխնախարարի, օրինագծով որդեգրման տարիքը 65 է դարձվել և հարցրեց, թե մևնույն ժամանակ նշվեց երեխայի և ծնողի տարիքի գումար՝ խնդրելով պարզաբանել։

«Եթե երեխայի տարիքի և ծնողի տարիքի գումար է, այդ դեպքում  65-ը ի՞նչ է, արդոյք կարելիէ երեխային տալ 65 տարեկան ընտանիքի,որ երեխան հետո իրենց պահի՞, թե ինչ անի»,- հարցրեց Նազարյանը։

Պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ պետք է արգելվի օտարերկրյա կազմակերպություններին երեխա հանձնելու պրակտիկան։

«Մենք խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցողի տարիքն ենք 55-ից դարձրել 65 տարեկան, որը երեխաների այլընտրանքային խնամքի կազմակերպման ձևերից մեկն է և այն վարձատրվող աշխատանք է»,-ասաց Տաթևիկ Ստեփանյանը՝ հիմնավորելով որ հայաստանում ծերացող հասարակություն է։

Իսկ որդեգրման համար երկու ծնողի տարիքի գումարը նախորդ կարգավորմամբ չպետք է գերազանցեր 55-ը, իսկ նոր կարգավորմամբլ տարիքային շեմը կկիրառվի մեկ ծնողի համար համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երեխային որդեգրման տալ 65 տարեկան ընտանիքի, որ երեխան հետո իրենց պահի՞, թե՞ ինչ անի. Գեղամ Նազարյանը՝ փոխնախարարին