Ավինյանը, ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը որդեգրել են մի ուղի` հսկիչ բոբոների միջոցով վախեցնել քաղաքացիներին ու մուռ հանել. Ավագանու անդամ
Հասարակություն
11:49 05/08/2025
Հայաստան

Ավինյանը, ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը որդեգրել են մի ուղի` հսկիչ բոբոների միջոցով վախեցնել քաղաքացիներին ու մուռ հանել. Ավագանու անդամ

«Տիգրան Ավինյանը, ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը որդեգրել են մի ուղի, որով պետք է մուռ հանեն քաղաքացիներից, քանի որ 2023թ թվականին  դուք նրանց մերժել եք՝ ձայն չեք տվել և Երևան քաղաքում խայտառակ պարտություն են կրել»,- ֆեյսբուքյան էջում տեղադրած տեսանյութում ասել է  Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը:

Նա նշել է, որ երեկվանից Երևանի քաղաքապետարանի վերահսկողական վարչության աշխատակիցները՝  հսկիչ բոբոները մտել են տրանսպորտային միջոցներ և քաղաքացիներին, այսպես ասած, ահաբեկելով ստիպում են, որ վճարեն չբարեփոխված, խայտառակ վիճակում հայտնված տրանսպորտի համար, այլապես կտուգանեն: 

«Ոչ մի հսկիչ բոբոներ չեն կարողանալու իրագործել այս խայտառակ նախագիծը, քանի որ Երևանում գոյություն ունեն 12 մետրանոց մեծ ավտոբուսներ, իսկ այդ հսկիչ բոբոն չի կարողանալու մուտք գործել ավտոբուսներ և յուրաքանչյուրիդ հերթով ստուգել: Հիշեցնեմ՝ իրավունք չունեն ձեր բանկային քարտը ստուգել։ Այս գործեալաոճը, մեթոդը  ընդունելու են վախեցնելու համարմ, որ ստիպված վճարեն։ Եթե իրենց այս մեթոդն աշխատեց, իրենց երազած 300 դրամն են դարձնելու տրանսպորտի գինը»,- ասել է նա:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավինյանը, ՔՊ-ն ու «Հանրապետություն»-ը որդեգրել են մի ուղի` հսկիչ բոբոների միջոցով վախեցնել քաղաքացիներին ու մուռ հանել. Ավագանու անդամ