Ավինյանի տպավորությամբ՝ սեպտեմբերի սկզբին Երևանում կոլապս չի եղել
Հասարակություն
11:05 08/09/2025
Հայաստան

Ավինյանի տպավորությամբ՝ սեպտեմբերի սկզբին Երևանում կոլապս չի եղել

«Այնպիսի տպավորություն չի ստեղծվում, որ կոլապս եղավ քաղաքում, ինչն ակնկալվում էր»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավիանյանը։

Նա Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանին խնդրեց ներկայացնել սեպետմբերի 1-ից սկսած տրանսպորտային միջոցերի  շարժի վերաբերյալ տեղեկատվություն, համեմատականներ։

Վ.Հարությունյանի ներկայացմամբ, 2025 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ  Հայաստանում գրանցված է 953 հազար 965 մեքենա, Երևանում՝  343 հազար 220։ Վերջին մեկ տարում հայաստանում գրաբնցված տրանսպորտային միջոցների քանակն ավելացել է  44  հազար 639 հատով, Երևանում՝ 11 հազար 906 հատով։

 Նշված ցուցանիշներն ուղիղ ազդեցություն են ունենում  Երևանում ընդհանուր տրանսպորտային հոսքերի անընդհատության վրա, քանի որ դրանք դարձել են երթևեկության մասնակցիներ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավինյանի տպավորությամբ՝ սեպտեմբերի սկզբին Երևանում կոլապս չի եղել