Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ի՞նչ զգացողություններ է ունեցել Թիկնիզյանը, երբ Ռոլանդուի գոլից հետո հայ երկրպագուները ծափահարել են պորտուգալացի մարզիկին
«Ինքնզգացողությունը լավ է, Պորտուգալիայի հետ հանդիպումը փորձ էր, ցավոք բացասական արդյունքով։ Բայց հիմա այդ խաղը հիշելու ժամանակը չէ, մենք այն վերլուծել ենք։ Պետք է գնալ առաջ, մեզ վաղը շատ կարևոր խաղ է սպասվում, հասկանում ենք ողջ պատասխանատվությունը։ Հույս ունեմ, որ մենք մարզիչի ու թիմի հետ կարող ենք ուրախացնել մեր երկրպագուներին»,-Իռլանդիա-Հայաստան խաղից առաջ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։
Թիկնիզյանը կոռեկտ չհամարեց խոսել Պորտուգալիայի հետ հանդիպման վերլուծության արդյունքներից, ասաց՝ կմնա իրենց մեջ, հույս հայտնեց, որ սախլներն այլևս չեն արվի։
Հավաքականի ֆուտբոլիստին նաև հարցրեցին, թե ինչ զգացողություններ է ունեցել, երբ Ռոլանդուի գոլից հետո հայ երկրպագուները ծափահարել են մրցակից թիմի մարզիկին։
«Նախ շնորհակալություն մեր ազգին, երկրպագուներին, բոլոր այն մարդկանց, ովքեր մարզադաշտում էին։ Ապա Ռոնալդուն համաշխարհային ֆուտբոլի լեգենդ է, իկոն, եթե մեր երկրպագուները ցանկացել են ցույց տալ իրենց հարգանքը, դրա մեջ սարսափելի ոչինչ չկա։ Դրա մեջ քննադատելու որևէ բան չեմ տեսնում։ Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մարդկանց, որոնք մարզադաշտում կամ էկրաններով հետևում էին խաղին»,-ասաց հավաքականի խաղացողը։
Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց իր առաջին հանդիպումը Մունդիալ 2026-ի եվրոպական գոտու որակավորման փուլում։ Ազգային ընտրանին Երևանում ընդունեց Պորտուգալիային և պարտվեց 0:5 հաշվով։ Հյուրերի կազմում դուբլ գրանցեցին Ժոաու Ֆելիքսն ու Կրիշտիանու Ռոնալդուն։ Մեկ գոլ է խփեց Ժոաու Կանսելուն։
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կընդունի Իռլանդիայի ազգային ընտրանուն։