Դուրս եկեք այնտեղից. Նեթանյահուն՝ Գազայի բնակիչներին
Քաղաքական
22:39 08/09/2025
Աշխարհ

Դուրս եկեք այնտեղից. Նեթանյահուն՝ Գազայի բնակիչներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազա քաղաքի բնակիչներին կոչ արեց լքել այն՝ հայտարարելով խոշոր ցամաքային գործողության մասին: Ռազմաօդային ուժերի շտաբի բունկերից խոսելով՝ նա ասաց, որ վերջին օրերին իսրայելական ուժերը Գազայում քանդել են 50 բարձրահարկ շենք, որոնք ենթադրաբար օգտագործվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից:

«Սա ընդամենը ներածություն և նախերգանք է գլխավոր հզոր գործողության՝ մեր ուժերի ցամաքային մանևրի, որոնք այժմ կազմավորվում և մտնում են Գազա քաղաք։ Ես ասում եմ Գազայի բնակիչներին. ուշադիր լսեք ինձ. ձեզ զգուշացրել են, դուրս եկեք այնտեղից»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Նեթանյահուն։

Երկուշաբթի առավոտյան Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է ոչնչացնել Գազան, եթե Համասը վայր չդնի զենքերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դուրս եկեք այնտեղից. Նեթանյահուն՝ Գազայի բնակիչներին