Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սա քաղաքական հետապնդման մթնոլորտի հետևանք է, Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ Վարդևանյան
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանի մասով, և պաշտպանների ու Գլխավոր դատախազության բողոքը չի բավարարել, Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Panorama.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ որոշման մասին քիչ առաջ տեղեկացել է դատարանից։
«Առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանը գտել էր, որ հիմնավոր կասկածը առկա չէ։ Խոսքը՝ փողերի լվացման և տնտեսական բնույթի այլ մեղսագրվող արարքների վերաբերյալ, որոնք մենք ի սկզբանե արձանագրել էինք, որ աբսուրդային է։ Դատախազությունը դրա վերաբերյալ ևս բողոք ներկայացրել էր, ինչպես մենք ներկայացրել էինք բողոք համապատասխանաբար այս կոչերի անհեթեթ մեղադրանքի վերաբերյալ, իսկապես աբսուրդային մեղադրանքի վերաբերյալ։ Այս երկու բողոքներն էլ մերժվել են»,- ասաց Վարդևանյանը։
Վարդևանյանը նշեց, որ դատկան ակտը ստանալուն պես , ամենայն հավանականությամբ՝ վաղը, Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացնելու։
«Նույնիսկ դատական ակտը ձեռքիս տակ չունենալով՝ կարող եմ հաստատապես պնդել, որ այստեղ որևէ իրավական ողջամիտ փաստարկ, որը կբխի իրավունքի գերակայությունից, չի կարող լինել ։ Սա հաստատապես կարող են պնդել և ցանկացած անաչառ, դիտորդ վստահ եմ՝ նույն կարծիքը կկիսի։ Սա, դասական իմաստով, քաղաքական հետապնդման մթնոլորտի հետևանքն է, որի, այսպես ասած, մենք հաճախ, երբ հղում ենք տալիս մի հարցին, ասում ենք՝ մանրամասների համար տեսնել այս կամ այն աղբյուրը, տվյալ դեպքում, կարող եմ ասել, մանրամասների համար պարզապես կարելի է ուշադրություն դարձնել 2025 թվականի հունիսի 17-ի ֆեյսբուքյան մի շարք գրառումներին»,- հավելեց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ իրավունքից բխող, իրավունքի գերակայության երաշխավորման պայմաններում չէր կարող որևէ մի իրավիճակում կալանքը մնալ անփոփոխ։
Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Արամ Վարդևանյանը տեղեկացրեց, որ որոշման մասին քիչ առաջ տեղեկացել է դատարանից։
Նշենք, որ այսօր Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել Սամվել Կարապետյանի մասով, և պաշտպանների ու Գլխավոր դատախազության բողոքը չի բավարարել։
« Առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանը գտել էր, որ հիմնավոր կասկածը առկա չէ։ Խոսքը՝ փողերի լվացման և տնտեսական բնույթի այլ մեղսագրվող արարքների վերաբերյալ, որոնք մենք ի սկզբանե արձանագրել էինք, որ աբսուրդային է։ Դատախազությունը դրա վերաբերյալ ևս բողոք ներկայացրել էր, ինչպես մենք ներկայացրել էինք բողոք համապատասխանաբար այս կոչերի անհեթեթ մեղադրանքի վերաբերյալ, իսկապես աբսուրդային մեղադրանքի վերաբերյալ։ Այս երկու բողոքներն էլ մերժվել են»,- ասաց Վարդևանյանը։
Վարդևանյանը նշեց, որ դատկան ակտը ստանալուն պես , ամենայն հավանականությամբ՝ վաղը, Վճռաբեկ դատարան բողոք են ներկայացնելու։
« Նույնիսկ դատական ակտը ձեռքիս տակ չունենալով՝ կարող եմ հաստատապես պնդել, որ այստեղ որևէ իրավական ողջամիտ փաստարկ, որը կբխի իրավունքի գերակայությունից, չի կարող լինել ։ Սա հաստատապես կարող են պնդել և ցանկացած անաչառ, դիտորդ վստահ եմ՝ նույն կարծիքը կկիսի։ Սա, դասական իմաստով, քաղաքական հետապնդման մթնոլորտի հետևանքն է, որի, այսպես ասած, մենք հաճախ, երբ հղում ենք տալիս մի հարցին, ասում ենք՝ մանրամասների համար տեսնել այս կամ այն աղբյուրը, տվյալ դեպքում, կարող եմ ասել, մանրամասների համար պարզապես կարելի է ուշադրություն դարձնել 2025 թվականի հունիսի 17-ի ֆեյսբուքյան մի շարք գրառումներին»,- հավելեց Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ իրավունքից բխող, իրավունքի գերակայության երաշխավորման պայմաններում չէր կարող որևէ մի իրավիճակում կալանքը մնալ անփոփոխ։