Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրվարույթի մեղադրական եզրակացությունն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան
Տարոն Մարգարյանի վերաբերյալ քրեական վարույթի մեղադրական եզրակացությունն այսօր դատախազի կողմից հաստատվել, ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Դատախազությունից։
Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Տարոն Մարգարյանի ու ևս 15 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ 16 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: