Ընդդիմադիր խմբակցությունները ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրում են Արա Նռանյանի թեկնածությունը
Քաղաքական
16:37 09/09/2025
Հայաստան

Ընդդիմադիր խմբակցությունները ՀԾԿՀ անդամի պաշտոնում առաջադրում են Արա Նռանյանի թեկնածությունը

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրում են Արա Նռանյանի թեկնածությունը։ Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով թեկնածուի աշխատանքային գործունեությունը։ 

Արա Նռանյանը 2021 թվականից ՀԾԿՀ անդամ է։

Արա Նռանյանն իր ելույթում ասաց, որ ՀԾԿՀ-ում իր համակարգման ոլորտներն են՝ վերականգնվող էնեգետիկային առնչվող խնդիրները, Եվրասիական տնտեսական միության շրջանակում իրականացվող աշխատանքներին հանձնաժողովի մասնակցության ապահովումը, սպառող-մատակարար հարաբերություններին վերաբերող իրակարգավորումները, հանձնաժողով ներկայացվող դիմում- բողոքների հետ կապված աշխատանքները։

Նա հայտնեց, որ 2024-ին ՀԾԿՀ-ը ստացվել է 4068 դիմում, այս տարվա առաջին կիսամյակում արդեն ստացվել է 1363 դիմում։  Արա Նռանյանի ներկայացմամբ, դիմումների 45-47 տոկոսը ջրի ու էլեկտրաէներգիայի որոլտներին է վերաբերում, 5 տոկոսը՝ բնական գազի,  3 տոկոսը՝ հեռահաղորդակցության։ 

Դիմումներիի մոտ 1/3 բավարարվում է, 1/3-ը բավարավում է մասամբ, 1/3 վերաբերյալ տրվում են պարզաբանումների, քանի որ այդ խնդիրները գտնվում են հանձնաժողոոի իրավասությունից դուրս։ 

Մանրամասն՝ տեսանյութերում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder