Մեր տղաներին Բաքվի գերությունից բերելու համար բան չեք անում, բայց էս մեկն ամբողջությամբ ձեր ձեռքն է. Հայկ Մամիջանյան
Իրավունք
16:52 09/09/2025
Հայաստան

Մեր տղաներին Բաքվի գերությունից բերելու համար բան չեք անում, բայց էս մեկն ամբողջությամբ ձեր ձեռքն է. Հայկ Մամիջանյան

«Նախորդ տարվա տվյալներով ՀՀ-ում կա ավելի քան 2400 կալանավոր»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով, որ հանրապետությունում համաներմամբ հանդես է գալիս Վարչապետը, իոկ ԱԺ-ն ընդամենը օրենքի նախագիծն է բերում։

 Նա հիշեցրեց, որ ազատազրկման հիմնական նպատակն անձի վերասոցիալիզացիան է, անձին հասարակություն հետ վերադարձնելը, նրան ուղղելը, այլ ոչ թե պատժելը։

Մամիջանյանն արձանագրեց, թե քանի մարդ է այսօր բանտում և նրանց երեխաները զրկված են ծնողներից, իսկ աշխատաշուկան՝ աշխատուժից և կոչ արեց չմտածել, թե նա առաջ է քաշում քաղբանտարկյալների հարցը։

«Հայաստանում այս պահին 30-ից ավել քաղբանտարկյալ կա, մարդիկ, ում միակ հանցանքը հայրենասիրությունն է և նրանք պետք է ազատ արձակվեն հենց այս պահին, բայց ելույթս իրենց մասին չէ»,- ասաց Մամիջանյանը։

Հաշվի առնելով հարցի առանձնահատկությունը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կառավարությունից պահանջեց  շտապ  նախաձեռնել համաներման գործընթաց և ներկայացնել ԱԺ։

«Դուք արդյունավետ ոչինչ չեք անում, մեր տղաներին Բաքվի գերությունից բերելու համար, բայց էս մեկն ամբողջությամբ ձեր ձեռքն է, տեսնենք»,-իշխող ուժին դիմեց Մամիջանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder