Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Փաշինյանը փորձում է ապացուցել, որ իր հին ընկերոջ` Սիմիդի հետ շատ ջերմ հարաբերություններ ունի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը «հրշեջի» նման շտապում է այնտեղ, որտեղ մամուլը, ընդդիմախոսները խնդիր են տեսնում։ Փորձում է հերքել իրենց մասին տարածված տեղեկությունները: Օրեր առաջ գրել էինք, որ շրջակա միջավայրի նախկին նախարար Հակոբ Սիմիդյանը ներկուսակցական խնդիրների մասին սուր ելույթ է ունեցել և արժանացել Փաշինյանի զայրույթին, ապա բացարկ ներկայացրել` հրաժարվելով ՔՊ վարչության անդամի թեկնածությունից։
Փաշինյանը հիմա փորձում է ապացուցել, որ նման բան չկա, իր հին ընկերոջ` Սիմիդի հետ շատ ջերմ հարաբերություններ ունի և հանգստյան օրերին` «Երևանը կարոտել էի» խորագրով տեսանյութում ներառել էր նաև Սիմիդյանի հետ սուրճ խմելու կադրեր: Գրել էինք, որ Փաշինյանը ծանր է տարել իր թերթի նախկին գանձապահ Արուսյակ Մանավազյանի անձնական կյանքի վերաբերյալ բացահայտումները և որոշ ժամանակ թույլ չի տվել, որ իր կողքին երևա, մեր հրապարակումից հետո Արուսյակը կրկին հայտնվել է Փաշինյանի կողքին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։