3 մլն-անոց մեր երկրում չի կարող լինել 500 հազար աշխատանք չունեցող մարդ. Ն. Կարապետյան
Տնտեսություն
14:30 09/09/2025
Հայաստան

3 մլն-անոց մեր երկրում չի կարող լինել 500 հազար աշխատանք չունեցող մարդ. Ն. Կարապետյան

Հայաստանում պաշտոնական տվյալներով կա 180 հազար գործազուրկ, ոչ պաշտոնական տվյալներով, նրանց թիվը հասնում է 500 հազարի։ Նման տվյալներ է հրապարակել «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Չկա տնտեսական պարզ քաղաքականություն։ «Մեր ձևով» շարժման հիմնական նպատակն է առաջարկել տնտեսական պարզ քաղաքականություն, որպեսզի երկրում վերջապես լուծվի գործազրկության հարցը։ Հավատացեք, գործազրկությունն այնքան մեծ խնդիր չէ, ինչքան մեզ փորձում են ներկայացնել։ 3 մլն-անոց մեր երկրում չի կարող լինել 500 հազար աշխատանք չունեցող մարդ»,-նշում է Ն. Կարապետյանը։

Նրա խոսքով, խնդրի լուծման համար պետք է լինի արդյունաբերականացում, կառուցվեն գործարաններ, որպեսզի կարողանանք  մեզ անհրաժեշտ ապրանքներն արտադրել, ոչ թե ներմուծել։

«Տարեկան 4 մլրդ դոլարի մենք ավել ապրանք ենք գնում, քան վաճառում ենք, տարեկան 4 մլրդ դոլարով մենք աղքատանում ենք»,-ասաց Ն. Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder