Նույն պատմամշակութային շենքի տանիքին քաղաքապետարանը մեկի ձեղնահարկը քանդում են, մյուսին շինթույլտվություն տալիս. Ծովյան
Հասարակություն
15:53 09/09/2025
Հայաստան

Նույն պատմամշակութային շենքի տանիքին քաղաքապետարանը մեկի ձեղնահարկը քանդում են, մյուսին շինթույլտվություն տալիս. Ծովյան

«Մի քանի օր առաջ Սեպենդարիան փողոցով քայլում էի, տեսնեմ մի պատմամշակութային արժեք ունեցող շենքի տանիքին ձեղնահարկ են կառուցում»,- Երևանի ավագանու նիստի հայտարարությունների ժամաին ասաց  «Ազգային առաջընթաց» խմբակցություն  անդամ  Ռոբերտ Ծովյանը։

Նա հայտնեց, որ զանգել է վարչական շրջանի ղեկավարին և պարզել, որ քաղաքացին շինթույլտվություն ունի և կառուցում է։

«Մի քանի տարի առաջ մի 140 մետր վերև՝ Թումնայան-Սարյան խաչմերութկում նույն տիպի՝ էլի պատմամշակութային արժեք ունեցող  շենքում, ինչ-որ անձ ձեղնահարկ էր կառուցում, բայց նրանը քանդեցին։ Ուզում եմ հասկանամ, թե ինչպես կարող է լինել, որ մեկը կարողանում է կառուցի, մյուսը չի կարողանում։ Վստահեցնում եմ՝ նույն պատմամշակութային նշանակության շենքն է։ Այսինքը, ես մտածում եմ, որ այստեղ ծանոթ-բարեկամ-կոռուպցիա ծրագիրն է աշխատում, եթե կարող եք հակառակը համոզել՝ խնդրեմ»,-հայտարարեց Ծովյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder