Վրաստանի մաքսային ծառայողները հայտնաբերել են թմրանյութի չհայտարարագրված 300 սրվակ
Իրավունք
20:29 09/09/2025
Տարածաշրջան

Վրաստանի մաքսային ծառայողները հայտնաբերել են թմրանյութի չհայտարարագրված 300 սրվակ

Վրաստանում Սարփիի մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված բժշկական/կոսմետիկ 300 սրվակ դեղամիջոցների ներմուծումը, հայտնել է  Վրաստանի Եկամուտների ծառայությունը։

Չհայտարարագրված ապրանքների մաքսային արժեքը կազմել է 81 հազար լարի։

«Սարփիի մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված ապրանքների ներմուծումը։ Չհայտարարագրված ապրանքների մաքսային արժեքը կազմել է 81 հազար լարի։
Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա գործողությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder