Այն, ինչ հիմա կատարվում է կանաչապատման ոլորտում, ուղեցույց է, Երևանի կանաչապատման մեջ արգելվածի մասին․ Վարդանյան
Հասարակություն
19:28 09/09/2025
Հայաստան

Այն, ինչ հիմա կատարվում է կանաչապատման ոլորտում, ուղեցույց է, Երևանի կանաչապատման մեջ արգելվածի մասին․ Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է․

«Սիրելի’ երևանցիներ,

Հիշում եք, բազմիցս նշել եմ, որ ձիակասկը (каштан), Երևանի կլիմայում չի հարմարվելու, առավել ևս փողոցում, կոպիտ սխալ է այդ տեսակի ընտրությունը։

Քաղաքապետարանի պատասխանատուները համառորեն անտեսում են գիտականորեն հիմնավորված փաստարկները։ Ի՞նչ է սա՝ գիտելիքի բացակայությո՞ւն, թե միտումնավոր քաղաքին վնասելու գործելաոճ։

Ինչո՞վ է բացատրվում Ուլնեցի փողոցում քաղաքի կայուն ծառատեսակների փոխարինումը կլիմային չհարմարվող ձիակասկերով։ Ստորև տեղարդում եմ նշված փողոցի այրված տերևներով, խեղճացած նորատունկերը, որոնք պարզ երևում է, որ Երևանին համար չեն։

Այն, ինչ հիմա կատարվում է կանաչապատման ոլորտում, ուղեցույց է, Երևանի կանաչապատման մեջ արգելվածի մասին»։

Լուսանկարներն՝ այստեղ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder