Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քննիչները չեն կարող որևէ հիմնավորում ու փաստարկ ներկայացնել, որ կոնկրետ այս գործողությունը կրում է օրինական, ոչ ուղղորդված բնույթ. Պաշտպան
«Սամվել Կարապետյանի գործով առավել քան ակնհայտ է, որ քննչական մարմինների գործողությունները կրում են և՛ ուղղորդված, և՛ բացառապես ապօրինի բնույթ»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։
Նա ընդգծեց՝ դատարանների մի քանի որոշումներով հաստատվել են քննչական մարմինների գործողությունների ապօրինի լինելը, օրինակ ապօրինի են ճանաչվել Սամվել Կարապետյանի տանն իրականացրած խուզարկություններին, Կարապետյանի ձերբակալությունը և այլն։
«Մենք կարող ենք անվերջ բանավիճել քննչական խմբի ղեկավարի, գործը քննող քննիչի հետ, որևէ հիմնավորում ու փաստարկ իրենք չեն կարող ներկայացնել, որ կոնկրետ այս գործողությունը կրում է օրինական, իրավական ու ոչ ուղղորդված բնույթ։ Հետևաբար, ակնկալել, որ այս գործով Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի է ունենում արդարադատություն, մեղմ ասած, անհիմն է։ Արդարադատություն ասվածն այս պարագայում չի գործում ընդհանրապես»,-ասաց պաշտպանը։
Ինչ վերաբերում է Կարապետյանին վերագրվող իշխանությունը բռնությամբ զավթելու կոչին, ապա պաշտպանական խումբն իր ձեռքի տակ ունի փորձագիտական համալիր եզրակացություն, որի ներքո ստորագրել են բազմամյա փորձ ունեցող մի քանի փորձագետներ, այդ թվում լեզվաբան պրոֆեսորներ։
«Նրանք տվել են եզրակացություն, որ իշխանությունը զավթելու կոչի վերաբերյալ որևէ հանգամանք առկա չէ։ Միայն քննչական մարմնի սին դատողություններն են, որ այդ արտահայտությունը կոչ է։ Ես դատախազներին, քննիչներին, դատավորներին իրոք խնդրում եմ ձեռնպահ մնալ ապօրինություն անելուց՝ ձեր վերադասին հաճոյանալու համար։ Դա ձեզ որևէ լավ տեղ չի տանելու»,-ասաց Ֆերոյանը։