Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարտին Գալստյան. Կարծում եմ, խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման պայմաններում կունենանք շատ ավելի մեծ ու էական ազդեցություն
«Խաղաղության գործընթացի վերաբերյալ մեր միջազգային գործընկերներից ստացած ազդակները և արձագանքները բավականին դրական են»,-ի պատասխան ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցի՝ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով, այս պահին անորոշությունները դեռևս պահպանվում են հետագա զարգացումների առումով։
«Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման պայմաններում մենք կունենանք շատ ավելի մեծ ու էական ազդեցություն թե ռիսկի հավելավճարի նվազման տեսանկյունից, թե դեպի Հայաստան ներդրումների հոսքի առումով»,-ասաց ԿԲ նախագահը։
Գալստյանը չբացառեց, որ այդ գործընթացի հետ կապված տնտեսական աճի վերանայումներ կլինեն։
«Նախկինում A տիպի ռիսկերի մեջ աշխարհքաղաքական զարգացումներով պայմանավորված երկրի ռիսկի հավելավճարի բարձր մնալու վտանգը բավականին մեծ էր։ Հիմա այդ վտանգը, մեր գնահատմամբ, մեղմվել է, ուստի A տիպի ռիսկերի շոկային մասի ազդեցությունը ևս մեղմվել է։ Այն ազդեցություն կունենա նաև մեր որոշումների վրա»,-ասաց ԿԲ նախագահը։