«Պատիվ ունեմ»-ը հանդես կգա էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ՝ քննելու ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի վարքը
Քաղաքական
14:45 09/09/2025
Հայաստան

«Պատիվ ունեմ»-ը հանդես կգա էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ՝ քննելու ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի վարքը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ 

«Հիմք ընդունելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անընդունելի վարքը, դրսևորած խայտառակ պահվածքը և վիրավորական արտահայտությունները մեր գործընկեր Թագուհի Թովմասյանի նկատմամբ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը` ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, հանդես է գալու պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»,- գրել է Աբրահամյանը։ 

Հիշեցնենք՝ նախօրեին պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիեմել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ու պահանջել, որպեսզի ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մուտք գործելուց առաջ ամեն օր պարտադիր թեստավորվի թմրամիջոցների օգտագործման վերաբերյալ, իսկ արդյունքները լինեն հրապարակային։  Սրան ի պատասխան, Արթուր Հովհաննիսյանն ասել էր. «Ես էլ, հաշվի առնելով, որ տիկին Թովմասյանը, բացառապես լրագրող աշխատելով, 4 հատ տուն ունի, պետք է առաջարկեմ դա մեկնաբանի, իսկ եթե չմեկնաբանի, ապա ինձ մոտ ողջամիտ կասկածներ կարող են առաջանալ, թե որտեղից Թագուհի Թովմասյանին 4 հատ տուն։ Եթե նա իրեն թույլ է տալիս կնոջը ոչ վայել նման լկտի առաջարկ անել, ապա ես էլ կառաջարկեմ, որ ամեն օր սեռավարակի թեստ հանձնի, որպեսզի հասկանանք, թե այդ 4 տունն իրեն որտեղից»։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder