«Ժողովուրդ». Պարտավոր են հասարակությանը պատասխան տալ՝ ե՞րբ է իրականացվելու համընդհանուր առողջապահական ապահովագրությունը
Օրվա մամուլ
08:25 09/09/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Պարտավոր են հասարակությանը պատասխան տալ՝ ե՞րբ է իրականացվելու համընդհանուր առողջապահական ապահովագրությունը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Հայաստանում համընդհանուր պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրումը շարունակում է մնալ թղթի վրա։ Տարեցտարի հայտարարվում է, որ մեկնարկը մոտ է, սակայն ծրագիրը մշտապես հետաձգվում է։

Այս ձախողման առաջին պատասխանատուն փոխնախարար Լենա Նանուշյանն է։ Նա համակարգում է գործընթացը, սակայն իր պաշտոնավարման ընթացքում չի ապահովել ո՛չ ժամանակացույցի, ո՛չ էլ իրական արդյունքի պահպանում։ Նանուշյանը հայտնի է նրանով, որ հաջողությամբ խուսափում է պատասխանատվությունից՝ անտեղյակ լինելով իր ոլորտի բազմաթիվ նրբություններից։ Այսօր էլ նա փորձում է ձախողումը բարդել նախարար Անահիտ Ավանեսյանի վրա՝ ունենալով նաև լարված հարաբերություններ նրա հետ։

Միևնույն ժամանակ քննադատությունը նախարար Ավանեսյանին ևս չի կարող շրջանցել։ Որպես քաղաքական թիմի անդամ՝ նա ոչ միայն պետք է ՔՊ նիստերին մասնակցեր, այլև պարտավոր էր ապահովագրության ծրագիրը հասցնել ավարտի և թույլ չտալ դրա շարունակական հետաձգումը։ Իրականում նախարարն անգործությամբ նպաստել է, որ ամենակարևոր խոստումը շարունակի մնալ չիրագործված։

Արդյունքում, պետք է արձանագրել, որ ՔՊ իշխանությունը տապալել է սեփական ծրագրի առանցքային կետերից մեկը։ Սա միայն առողջապահական ոլորտի խնդիր չէ. ապահովագրության ներդրումը նաև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման պարտադիր պայմաններից է։ Այս ձախողումը ոչ միայն խաթարում է Հայաստանի քաղաքացիների սոցիալական անվտանգությունը, այլ նաև թուլացնում է երկրի եվրոպական օրակարգը։

ՔՊ-ն, նախարար Անահիտ Ավանեսյանը և սոցապնախարար Արսեն Թորոսյանի մտերիմ փոխնախարար Լենա Նանուշյանը պարտավոր են հասարակությանը տալ պարզ ու հստակ պատասխան. երբ է վերջապես իրականացվելու համընդհանուր առողջապահական ապահովագրությունը, թե՞ այն շարունակում է մնալ միայն նախընտրական քարոզչության հերթական խաբկանքը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Պարտավոր են հասարակությանը պատասխան տալ՝ ե՞րբ է իրականացվելու համընդհանուր առողջապահական ապահովագրությունը