«Պատիվ ունեմ»-ը կնախաձեռնի՞ վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով ԱԺ լսումներ
Քաղաքական
14:37 09/09/2025
Հայաստան

«Պատիվ ունեմ»-ը կնախաձեռնի՞ վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով ԱԺ լսումներ

«Բոլոր գործիքները, իսկ խորհրդարանական լսումները գործիքներից մեկն է, մեր զինանոցում են»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք  «Պատիվ ունեմ» խմբակցությունը կնախաձեռնի վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով ԱԺ լսումներ։

Հարցին՝  կոնկրետ այդ գործիքը կօգտագործվի՞, Մամիջանյանն ասաց. «Պատասխանեցի այնքան, ինչքան նախատեսել էի այս պահին»։

Հստակեցնող հարցին՝ լսումներ լինելո՞ւ են, Հայկ Մամիջանյանը թողեց անպատասխան

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Պատիվ ունեմ»-ը կնախաձեռնի՞ վարչապետին անվստահություն հայտնելու թեմայով ԱԺ լսումներ