Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մեր տղաներին Բաքվի գերությունից բերելու համար բան չեք անում, բայց էս մեկն ամբողջությամբ ձեր ձեռքն է. Հայկ Մամիջանյան
«Նախորդ տարվա տվյալներով ՀՀ-ում կա ավելի քան 2400 կալանավոր»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով, որ հանրապետությունում համաներմամբ հանդես է գալիս Վարչապետը, իոկ ԱԺ-ն ընդամենը օրենքի նախագիծն է բերում։
Նա հիշեցրեց, որ ազատազրկման հիմնական նպատակն անձի վերասոցիալիզացիան է, անձին հասարակություն հետ վերադարձնելը, նրան ուղղելը, այլ ոչ թե պատժելը։
Մամիջանյանն արձանագրեց, թե քանի մարդ է այսօր բանտում և նրանց երեխաները զրկված են ծնողներից, իսկ աշխատաշուկան՝ աշխատուժից և կոչ արեց չմտածել, թե նա առաջ է քաշում քաղբանտարկյալների հարցը։
«Հայաստանում այս պահին 30-ից ավել քաղբանտարկյալ կա, մարդիկ, ում միակ հանցանքը հայրենասիրությունն է և նրանք պետք է ազատ արձակվեն հենց այս պահին, բայց ելույթս իրենց մասին չէ»,- ասաց Մամիջանյանը։
Հաշվի առնելով հարցի առանձնահատկությունը՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը կառավարությունից պահանջեց շտապ նախաձեռնել համաներման գործընթաց և ներկայացնել ԱԺ։
«Դուք արդյունավետ ոչինչ չեք անում, մեր տղաներին Բաքվի գերությունից բերելու համար, բայց էս մեկն ամբողջությամբ ձեր ձեռքն է, տեսնենք»,-իշխող ուժին դիմեց Մամիջանյանը։