Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի մաքսային ծառայողները հայտնաբերել են թմրանյութի չհայտարարագրված 300 սրվակ
Վրաստանում Սարփիի մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված բժշկական/կոսմետիկ 300 սրվակ դեղամիջոցների ներմուծումը, հայտնել է Վրաստանի Եկամուտների ծառայությունը։
Չհայտարարագրված ապրանքների մաքսային արժեքը կազմել է 81 հազար լարի։
«Սարփիի մաքսային ծառայողները կանխել են չհայտարարագրված ապրանքների ներմուծումը։ Չհայտարարագրված ապրանքների մաքսային արժեքը կազմել է 81 հազար լարի։
Գործի նյութերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությանը՝ հետագա գործողությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։