Վաղը կեսօրից հետո սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից
Հասարակություն
16:23 10/09/2025
Հայաստան

Վաղը կեսօրից հետո սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից

Սեպտեմբերի 11-ին կեսօրից հետո սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից։ Այս մասին հայտնում է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Հանրապետության գրեթե ողջ տարածքում սպասվում է  անձրև ու ամպրոպ, ինչպես նաև ջերմաստիճանի նվազում մինչև 6 աստիճանով։

«Վաղվանից սկսած օրերը կլինեն ոչ շատ շոգ, ոչ շատ ցուրտ։ Այսինքն, գալիս է բոլորիս համար ամենահաճելի եղանակը»,-նշում է Սուրենյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղը կեսօրից հետո սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից