Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բալիի մի քանի նահանգներում ավերիչ ջրհեղեղներ են։ Փլուզվել ու գետնի տակ են անցել հսկայական շենքեր։ Առավել տուժել է երկրի արևմտյան մասում գտնվող Դենպասար նահանգը, որտեղ կանգնել է ձեռնարկությունների աշխատանքը, ենթակառուցվածքները լրջորեն վնասվել են։ Ջրածածկ են եղել մեքենաներ։
Մեկ այլ շրջանում՝ Կարանգասեմում հորդառատ անձրևները փլուզումների պատճառ են դարձել, ինչի հետևանքով փակվել են ճանապարհները։ Սա էլ իր հերթին դժվարացրել է մարդկանց տարհանումը։
Life ru-ի փոխանցմամբ, որոշ տեղերում ջրի բարձրությունը հասնում է մինչև 2-3 մետրի։ Չնայած հսկայածավալ ավերածություններին, առայժմ տուժածների մասին տեղեկություններ չկան։