Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ կարող է դառնալ Էդուարդ Սպերցյանը։ Այս մասին հայտարարել է հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանը, որը հայտարարել է հավաքականում կարիերան դադարեցնելու մասին։
«Տղաների հետ այդ թեմայով չեմ խոսել, բայց Էդիկն արժանի է ավագ լինելուն։ Սպերցյանը արժանի է ավելիին. նա պետք է խաղա Եվրոպայի բարձրագույն լիգայում և նոր էջ բացի իր կարիերայում»,-ասել է Հարոյանը։
Հարցին, թե ճի՞շտ է արել Սպերցյանը՝ հրաժարվելով «Սաութհեմփթոն» ՖԱ-ում խաղի առաջարկից, հավաակնի արդեն նախկին անդամը նշել է.
«Ես նրան վաղուց եմ ճանաչում և վստահում եմ։ Եթե նա նման որոշում է կայացրել, նշանակում է, որ այն ճիշտ էր։ Եթե հիմա չէր կարող գնալ Եվրոպա, ապա ոչինչ։ Նա հիանալի մասնագետ է, նա դեռ կկարողանա գնալ և խաղալ Եվրոպայում։ Ես հաստատ գիտեմ, որ նա մեծ աստղ կդառնա»։
Հարցին, կարո՞ղ է Սպերցյանն անցնել Հենրիխ Մխիթարյանի ուղին, Հարոյանն արձագանքել է.
«Անկեղծ ասած, Էդիկի համար դժվար կլինի։ Եթե նայեք Մխիթարյանի կարիերային, բոլոր թիմերը Եվրոպայի լավագույն լիգաներից են։ Արդյո՞ք Էդիկը կունենա այդքան շատ ժամանակ այդքան լավ ակումբներ փոխելու համար։ Բայց նա 100%-ով կտեղափոխվի դրանցից մեկը։ Ես հավատում եմ նրան»։