Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիմա ուզում եմ հարցնել այս տիկնոջից, ինչ համապատասխան պատասխան է ակնկալում նա թմրանյութի օգտագործման տեստ հանձնելու պարտավորություն ունեցող բժիշկներից. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.
«Սիրելի բժիշկներ,
Այս կինը պատգամավոր Հռիփսիմե Հարությունյանն է, մասնագիտությամբ բուժքույր, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահն է և նա կարծում է, որ եթե պատգամավորին հորդորում են թմրանյութերի գործածման տեստ հանձնել, ապա դա վիրավորանք է և համարժեք պատասխանը պետք է լինի՝ ընտանիքի մորը, կնոջը անբարո անվանելը և սեռավարակի տեստ հանձնելու ուղորդելը։
Սիրելիներս, այս կառավարությունը 2025 թվականի օգոստոսի 1-ից բժիշկներին աշխատելու համար պարտավորեցնելու է անցնել համապատասխան հետազոտություններ՝ ապացուցելու, որ իրենք թմրամոլ կամ ալկոհոլիկ չեն։ Հիմա ուզում եմ հարցնել այս տիկնոջից, ինչ համապատասխան պատասխան է ակնկալում նա բժիշկներից․․․»։