Շատերի ցանկությունը կատարվեց, փակվեց Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը. Արամ Իսաբեկյան
Մշակույթ
07:55 10/09/2025

Շատերի ցանկությունը կատարվեց, փակվեց Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը. Արամ Իսաբեկյան

Փակվել է Երևանի Մաշտոցի պողոտա (7ա) հասցեում ՀայԱրտ Կենտրոնում  գործող հայտնի նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը։ Այս մասին հայտնում է Էդուարդ Իսաբեկյանի որդին՝ Արամ Իսաբեկյանը։ 

«Ահա և վերջ, շատերի ցանկությունը կատարվեց, այլևս չեք տեսնի այս պատկերը։ Նույնիսկ տառերը հանեցին։ Նպատակ էին դրել վերացնել Էդուարդ Իսաբեկյանի ցուցասրահը և վերջապես հասան դրան, 2013 թվին բացված ցուցասրահը, որտեղ ցուցադրված էին Երևան քաղաքին նվիրված 28 Իսաբեկյանի կտավները շատ նենգ ձևով վերացվեց։ Այդ ամենը կատարվեց Հայ Արտի ժամանակավոր տնօրեն Սոնա Հարոթյունյանի ջանքերով, բայց քաղաքապետարանի աջակցությամբ, քաղաքապետարանի որի սեփականությունն են հանդիսանում այդ 28 կտավները։

Զարմացած եմ քաղաքապետ Տիգրան Ավինյանի վերաբերմունքից, որի հետ հանդիպել էի, ներկայացրել այն պայմանագիրը, որը պետք է ապահովեր նկարների մշտական ցուցադրությունը, խոստացավ, որ կզբաղվի և ամենը կկարգավորվի, և ահա կարգավորեցին, առանց նույնիսկ ինձ իմաց տալու։ Չեմ ցանկանում պատմել թե ինչքան են ինձ խափել և ցավ պատճառել, բայց ուզածները ինչ է, ինչու են այսպես վարվում Էդուարդ Իսաբեկյանի աշխատանքների հետ, հասկանալ է պետք»,- գրել է Արամ Իսաբեկյանը։ 

Ցուցասրահի հիմքը դրվել է 2004 թվականին, բացումը կատարվել է 2013 թվականին։ Էդուարդ Իսաբեկյանի որդին՝ Արամ Իսաբեկյանը, Երևանին է նվիրաբերել Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությանը ներկայացված գունանկարչական հայտնի կտավներից 28-ը]։ Բացման օրվանից ցուցասրահի գործունեությունը ղեկավարել է Իրինա Իսաբեկյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder