Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատավորի վճիռը սպասելի էր, բայց մեղադրական կողմի խոսքն՝ անսպասելի ․Հրայր սարկավագ
«Դատավորի վճիռը սպասելի էր, բայց մեղադրական կողմի խոսքն անսպասելի էր։ Տեքստ էի պատրաստել, ես ընդհանրապես բնավորությամբ չեմ սիրում լռելը, եթե ինչ-որ բան անարդարացիորեն է ներկայացվում, տեքստ էի պատրաստել, որը բնորոշելու էր ամեն մի խոսողի, բայց Աստված ցույց տվեց, որ ավելորդ է ժամանակը ծախսելը։ Խիղճս հանգիստ է, մաքուր եմ։ Ինչպես Քրիստոս էր ասում, հոգիս հոժար է, բայց մարմինս տկար։ Ինչի համար եմ ասում, որովհետև 17 արդարներ հիմա նորից շարունակելու են կալանքի տակ մնալ։ Կգա այն պահը, երբ բոլորս խորը շունչ քաշելով, կասենք՝ փառք Աստծու, որ բոլորնը արդարացվել են։ Գիտեմ, որ այդ օրը գալու է ու շուտ է գալու»,- 18 արդարների գործով դատական նիստից հետո ասաց Հրայր սարկավագ Հակոբյանը։
Նշենք, որ դատարանը վերացրեց Հրայր սարկավագ Հակոբյանի վարչական հսկողությունը՝ ուժի մեջ թողնելով միայն բացակայելու արգելք խափանմանն միջոցը։
Դատարանի որոշման համար հիմք է հանդիսացել Հրայր սարկավագի պատշաճ վարքագիծը։