Նեպալում ցուցարարները չեն հանդարտվում. Գործի է անցել բանակը
Քաղաքական
12:16 10/09/2025
Աշխարհ

Նեպալում ցուցարարները չեն հանդարտվում. Գործի է անցել բանակը

Նեպալում վարչապետի հրաժարականից հետո բողոքի ցույցերը չդադարեցին։ Ոստիկանության հետ այսօր երկրում կարգ ու կանոնի հաստատման գործին է լծվել նաև բանակը։

Այս երկրում բողոքի ցույցերը սկսկեցին այն բանից հետո, երբ իշխանություններն արգելափակեցին սոցիալական ցանցերը։ փողոց դուրս եկած երիտասարդներն իրենց ճանապարհին այրեցին կառավարական շենքերը, նաև պաշտոնյաների առանձնատները։

Միջազգային մամուլի  փոխանցմամբ, փողոց դուրս եկած ամբոխը ծեծի է ենթարկել նախկին վարչապետ Շեր Բահադուր Դեուբային և նրա կնոջը՝ Արզու Ռանա Դեուբային, ով այժմ արտգործնախարարն է։ Այս զարգացումը տեղի է ունեցել Նեպալի նախկին վարչապետ Ջհալանաթ Խանալի կնոջ՝ Ռաջյալաքսմի Չիտրակարի՝ սեպտեմբերի 9-ին կենդանի այրվելուց մի քանի ժամ անց։

 Ցուցարարների ու բողոքի ակցիաների մասնակիցների բախումների հետևանքով 22 մարդ զոհվել է, 500-ից ավելի մարդ վնասվածքներ է ստացել։

New York Times-ի փոխանցմամբ, Կատմանդուում հայտարարվել է պարետային ժամ, զորքերը են մտցվել երկրի մայրաքաղաք։ Այսօր առավոտյան արդեն քաղաքի փողոցները մեծ մասամբ դատարկ էին։

Նեպալի բանակն այսօր առավոտյան հայտարարություն է տարածել՝ հրամայելով քաղաքացիներին հանձնել ցանկացած զենք, զինամթերք, նռնակներ կամ այլ ռազմական տեխնիկա, որը կարող էր վերցված կամ թալանված լինել բողոքի ցույցերի առաջին երկու օրերի ընթացքում։ Բանակի ղեկավարությունը հայտարարել է, որ այս զգայուն ժամանակահատվածում քաղաքացիական անձանց կողմից ցանկացած զենքի օգտագործումը արգելված է։ Այն զգուշացրել է, որ օրենքի համաձայն՝ միջոցներ կձեռնարկի դրանք պահող յուրաքանչյուրի նկատմամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder