Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երեկ երկու խոշոր իրադարձություն տեղի ունեցավ աշխարհում ... հիմա մենք մեր ժողովրդին ի՞նչ առաջարկենք. Սերժ Սարգսյան
«Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում ներկա է եղել, ներկա է և դրան հասնելու ամենաճիշտ, օպտիմալ տարբերակը կառավարությանը, վարչապետին անվստահություն հայտնելն է՝ իմպիչմենտն է»,- դատական նիստից առաջ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, որ, ըստ լուրերի, ՀՀԿ-ն օրակարգ է մտցրել իմպիչմենտի հարցը, ԱԺ-ում պատրաստվում են խորհրդարանական լսումներ անցկացնել։
Նա նշեց, որ խորհրդարանը ոչ միայն խոսելու տեղ է, նաև լսելու, ով ականջ ունի՝ կլսի, հատկապես որ խորհրդարանական լսումներին հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր տարին մեկ, երկու, երեք անգամ են հնարավորություն ունենում, չլինելով պատգամավոր, խոսել ԱԺ ամբիոնից։
«Տեսեք՝ միջազգային փորձը։ Երեկ երկու խոշոր իրադարձություն տեղի ունեցավ աշխարհում՝ Նեպալում և Ֆրանսիայում։ Ժողովրդի վստահությունը չվայելող կառավարությանը, այսպես ասած, քշելու կամ իմպիչմենտի ենթարկելու մեկ ձևը Նեպալինն էր՝ բռնություններ, սպանություններ, մյուս ձևը՝ Ֆրանսիայինը՝ խորհրդարանի միջոցով։ Հիմա մենք մեր ժողովրդին ի՞նչ առաջարկենք»,- ասաց Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ ինչո՞ւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այդ հարցում «լեզու չեք գտնում, մի՞թե միմայնց հետ ունեցած խնդիրներն ավելի կարևոր են, քան Փաշինյանին հեռացնելու խնդիրը», Ս. Սարգսյանն ասաց. «Քանի անգամ խնդրել եմ՝ երկրորդ նախագահի մասով ինձ հարց մի տվեք»։