Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ. ԱԳՆ
Հայաստանը խորապես մտահոգված է Դոհայի բնակելի թաղամասերի թիրախավորման կապակցությամբ: Նման հայտարարություն է արել Հայաստանի ԱԳ նախարարությունը X-ի իր միկրոբլոգում։
Նշվում է, որ Հայաստանը բոլոր ներգրավված կողմերին զսպվածության կոչ է անում՝ տարածաշրջանի անվտանգային իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ Իսրայելը թիրախավորել ու հարված է հասցրել Համասի առաջնորդներին Քաթարի մայրաքաղաք Դոհայում: Համասը պնդում է, որ իր ղեկավար թիմը ողջ է մնացել, միաժամանակ նշվում է, որ հարվածի հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ Քաթարի անվտանգության ուժերի մեկ անդամ։