Մակրոնը վարչապետ է նշանակել Սեբաստիան Լեկորնուին
Քաղաքական
09:26 10/09/2025
Աշխարհ

Մակրոնը վարչապետ է նշանակել Սեբաստիան Լեկորնուին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր մտերիմ դաշնակից Սեբաստիան Լեկորնուին նշանակել է երկրի նոր վարչապետ՝ Ֆրանսուա Բայրուին կառավարության ղեկավարի պաշտոնից հեռացնելուց 24 ժամ անց։

Միջազգային մամուլի փոխանցմամբ, 39-ամյա Լեկորնուն համարվում էր ֆավորիտ թեկնածուներից մեկը։ Վերջին երեք տարիներին նա զինված ուժերի նախարարի պաշտոնում կենտրոնացել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին Ֆրանսիայի արձագանքի վրա։

Ելիսեյան պալատի հայտարարության մեջ ասվում է, որ Լեկորնուն՝ Մակրոնի նախագահության յոթերորդ վարչապետը, ստացել է քաղաքական կուսակցությունների հետ խորհրդակցելու առաջադրանք՝ Ֆրանսիայի հաջորդ բյուջեն ընդունելու նպատակով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մակրոնը վարչապետ է նշանակել Սեբաստիան Լեկորնուին