Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հասարակություն
16:23 10/09/2025
Հայաստան
Վաղը կեսօրից հետո սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից
Սեպտեմբերի 11-ին կեսօրից հետո սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Հանրապետության գրեթե ողջ տարածքում սպասվում է անձրև ու ամպրոպ, ինչպես նաև ջերմաստիճանի նվազում մինչև 6 աստիճանով։
«Վաղվանից սկսած օրերը կլինեն ոչ շատ շոգ, ոչ շատ ցուրտ։ Այսինքն, գալիս է բոլորիս համար ամենահաճելի եղանակը»,-նշում է Սուրենյանը։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder