Վաղվանից ջերմաստիճանը էականորեն կնվազի
Հասարակություն
09:13 10/09/2025
Հայաստան

Վաղվանից ջերմաստիճանը էականորեն կնվազի

Երևանում սեպտեմբերի 10-ին, 12-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 11-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ: Մարզերում սեպտեմբերի 13-ին և 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սեպտեմբերի 10-ին կեսօրից հետո, 12-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 11-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 10-ին կնվազի 2-4, 11-ին ևս 4-6 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder