Հիմա ուզում եմ հարցնել այս տիկնոջից, ինչ համապատասխան պատասխան է ակնկալում նա թմրանյութի օգտագործման տեստ հանձնելու պարտավորություն ունեցող բժիշկներից. Անուշ Պողոսյան
Քաղաքական
10:00 10/09/2025
Հայաստան

Հիմա ուզում եմ հարցնել այս տիկնոջից, ինչ համապատասխան պատասխան է ակնկալում նա թմրանյութի օգտագործման տեստ հանձնելու պարտավորություն ունեցող բժիշկներից. Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է.

«Սիրելի բժիշկներ,

Այս կինը պատգամավոր Հռիփսիմե Հարությունյանն է, մասնագիտությամբ բուժքույր, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահն է և նա կարծում է, որ եթե պատգամավորին հորդորում են թմրանյութերի գործածման տեստ հանձնել, ապա դա վիրավորանք է և համարժեք պատասխանը պետք է լինի՝ ընտանիքի մորը, կնոջը  անբարո անվանելը և սեռավարակի տեստ հանձնելու ուղորդելը։

Սիրելիներս, այս կառավարությունը 2025 թվականի օգոստոսի 1-ից բժիշկներին աշխատելու համար պարտավորեցնելու է անցնել համապատասխան հետազոտություններ՝ ապացուցելու, որ իրենք թմրամոլ կամ ալկոհոլիկ չեն։ Հիմա ուզում եմ հարցնել այս տիկնոջից, ինչ համապատասխան պատասխան է ակնկալում նա բժիշկներից․․․»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հիմա ուզում եմ հարցնել այս տիկնոջից, ինչ համապատասխան պատասխան է ակնկալում նա թմրանյութի օգտագործման տեստ հանձնելու պարտավորություն ունեցող բժիշկներից. Անուշ Պողոսյան