Ես Ձեզ ներկայացրի փաստեր և պատասխանե՛ք բովանդակային, ոչ թե որոշեք, որ իմ հարցը խեղաթյուրում է. Թագուհի Թովմասյանը՝ Ժաննա Անդրեասյանին
Կրթություն, գիտություն
11:24 10/09/2025
Հայաստան

Ես Ձեզ ներկայացրի փաստեր և պատասխանե՛ք բովանդակային, ոչ թե որոշեք, որ իմ հարցը խեղաթյուրում է. Թագուհի Թովմասյանը՝ Ժաննա Անդրեասյանին

«Այս տարի ևս կրթական տարին մեկնարկեց դասագրքերի բացակայությամբ, կազմակերպչական ինչ խնդիրների հետևանքով է, որ արդեն որերրորդ տարին մենք սկսում ենք տարբեր առարկաների դասագրքերի բացակայությամբ և երեխաներին ուղղորդում ենք համացանց, որտեղ այնքան էլ լավ բաներ տեղի չեն ունենում»,-խորհրդարանում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

ԿԳՄՍ նախարարը բարձր տոնով սկսեց հերքել ընդդիմադիր պատգամավորին։

«Մենք չունենք նման իրավիճակ և ես կխնդրեմ չխեղաթյուրենք իրականությունը, որովհետև դպրոցները սկսել են դասապրոցեսն այնպես, ինչպես պլանավորված է, նրանք ունեն անհրաժեշտ դասագրքերը, և այն մոտեցումները, որոնք որդեգրված են դասապրոցեսները կազմակերպելու ժամանակ, ենթադրում են համացանցի օգտագործում, որովհետև ժամանակակից կրթությունը չի կարող կառչել մեկ գրքից և  երեխաները պետք է ունենան հնարավորություն բազմակողմանի կրթություն ստանալու»,-պատասխանեց Անդրեասյանը։

Նախարարը պնդեց, որ համացանցը հնարավորություն կտա այլ աղբյուրների հետ համեմատելու և նույնիսկ գործող դասագրքերում կան ակտիվ հղումներ էլեկտրոնային նյութերին։

 «Դուք ասում եք՝ մի խեղաթյուրեք, ես խնդրում եմ չբնութագրել իմ հարցրեը և ես հիմա ձեզ փաստերով ասում եմ հրապարակված տեղեկություններ այն մասին, թե քանի դասագիրք չի հրապարակվել»,-արձագանքեց Թովմասյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր թվարկեց թվով 10 դասագիրք, որոնք նույն ԿԳՄՍ փոխնախարարի՝ ասուլիսում արած հայտարարությամբ, չեն տպագրվել այս տարի և հավելեց.

 «Ես ձեզ ներկայացրի փաստեր և պատասխանեք բովանդակային և ոչ թե որոշեք, որ իմ հարցը խեղաթյուրում է, խնդրում եմ պատասխանեք ինչու դասագրքերը չեն հրապարակվել ժամանակին և կրթական տարին ինչու է սկսվել դասագրքերի բացակայությամբ»,- հարցրեց Թագուհի Թովմասյանը

 Անդրեասյանն բարձր տոնով հայտարարեց, թե այդ բոլոր առարկաների դասագրքերը կան, որոնք օգտագործել են նախորդ տարի, երկու-երեք տարի առաջ։

 Թագուհի Թովմասյանը ամբիոնից կարդաց կրթության փոխնախարարի ասուլիսի մի հատված, որտեղ նա հայտարարել է, որ կան որոշ դասարանների դասագրքերի գծով բացակայություն և դրնք պետք է հին դասագրքերով անցնեն։

 ««Բնագիտության» առարկան՝ 11-րդ դասարանների և «Հայոց պատմություն» առարկայի, ձեր դեպքում «Հայաստանի պատմություն» առարկայի 10-11-րդ դասարանների դասագրքերն ընդհանրապես չկան։ Կարելի՞ է ազգային ժողովում սենց բաներ ասել»,- հայտարարեց Թովմասյնը և հավելեց, որ Ժաննա Անդրեասյանի հանդեպ խորը հարգանք ունի, բայց իր կողմից արվածը վերաբերմունք չէ։

«Ձեր տեղակալի ասուլիսն եմ կարդում, տեղյակ չե՞ք իրարից»,- ասաց Թագուհի Թովմասյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես Ձեզ ներկայացրի փաստեր և պատասխանե՛ք բովանդակային, ոչ թե որոշեք, որ իմ հարցը խեղաթյուրում է. Թագուհի Թովմասյանը՝ Ժաննա Անդրեասյանին