Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔԿՀ-ներում կունենանք հատուկ խցեր, որտեղ կպահվեն ինքնավնասման հակում ունեցող անձինք. Սրբուհի Գալյան
«Ցավալի է, որ ունենք մահվան դեպքերի աճ, որոնց մի մասն է միայն ինքնասպանություն»,-կառավարության ճեպազրույցների սրահում ահսաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով ՔԿՀ-ներում ինքնասպանության դեպքերի մասին հարցին:
Հիշեցնենք, որ միայն ընթացիկ տարվա վերջին ամիսներին 17 ինքնասպանության դեպք է գրանցվել:
Նախարարը նշեց, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բացվել է բժշկական ստացիոնար բաժանմունք, բայց դրանով խնդիրը չի լուծվի:
Հայտարարելով, թե անհատապես պետք է աշխատել այն անձանց հետ, որոնք ինքնավնասման հակում ունեն՝ արդարադատության նախարարը հավելեց. «Այդ առումով մենք արդեն ավարտին ենք հասցնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հաշվառման գործընթացը, որպեսզի դրանից հետ աշխատանքը լինի առավել թիրախային»:
Նա վստահեցրեց, որ ձեռնարկել են խցային պայմանների վերանայման գործընթաց և առաջիկայում կունենան հատուկ խցեր, որտեղ կպահվեն ինքնավնասման հակում ունեցող անձինք։
«Դրանով նրանց կզրկենք իրենց կյանքին վերջ տալու հնարավորություններից, կամ գոնե մինիմումի կհասցնենք այդ հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել կյանքին վերջ տալու նպատակով:
Մտածում ենք նաև ժամանակավոր խցեր ունենալ, որոնք զինված կլինեն տեսախցիկներով, և այնտեղ կտեղափոխվեն այն անձինք, որոնք սուր իրավիճակում են՝ ինքնավնասման հակվածությամբ: Այս համալիր աշխատանքի արդյունքում, կարծում եմ, առաջիկայում կունենանք նմանատիպ դեպքերի նվազում»,-ասաց արդարադատության նախարարը: