Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստ». «Ես շատ վրդովված եմ, որ «իրական Հայաստանը» անօրինական Հայաստանն է» Լարիսա Ալավերդյան
«Փաստ» թերթը գրում է.
««18 արդարների», Միքայել Աջապահյանի, գործարար Սամվել Կարապետյանի գործերով դատական նիստերը շարունակում են ընթանալ դատարաններում։ Ու մինչ փաստաբանները, մեղադրյալների պաշտպանները շարունակում են պնդել, որ հարուցված քրեական գործերը հիմնազուրկ են, իսկ քաղաքացիների ձերբակալումները, կալանավորումները՝ անհիմն, տպավորություն է, թե դատավորները և մեղադրող կողմը չեն ընկրկում նախապես գծված պլանից։
Մի պարագայում մարդկանց մեղադրանք են առաջադրում հանրային խոսքի համար, մյուս պարագայում՝ առգրավում տարաբնույթ իրեր և հավաստիացնում հանրությանը, թե ահաբեկչություն են կանխել։ Որքան էլ դատական նիստերի ընթացքում փաստաբանները կոտրում են այս գործերի մասով առկա բոլոր միֆերը, բայց նաև փաստում են՝ կարծես պայքարելիս լինեն աբսուրդի դեմ, քանի որ այս բոլոր գործերում բացակայում են ոչ միայն իրավունքն ու օրենքը, այլ նաև ողջախոհությունը։
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանն ասում է՝ փաստաբաններն ուղղակի արձանագրում են եղելությունը, իրականությունը։ «Ես շատ վրդովված եմ, որ «իրական Հայաստանը» անօրինական Հայաստանն է։ Այս առումով կցանկանամ ևս մեկ անգամ իմ զայրույթն արտահայտել և դատապարտել տեղի ունեցողը։ Ինքս համաձայն եմ փաստաբան Արամ Վարդևանյանի հետ։ Նա ասում է, որ անգամ Սոմալիում, որտեղ կան ծովահեններ, այսպիսի կամայականություն, այսպիսի արհամարհանք իրավունքի և օրենքի հանդեպ չկա։
Բայց այստեղ ծագում է ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ է սա տեղի ունենում։ Իշխանական կուսակցության ներկայացուցիչներն այսօր մի տեսակ բարկություն և զայրույթ են արտահայտում և խոսում այն մասին, թե տարիներ առաջ, այսպես ասած, «նախկինների» ժամանակ ինչեր են տեղի ունեցել Հայաստանում։ Այո, այն ժամանակ եղել են խնդիրներ, բայց դրանք եղել են շատ ավելի մեղմ, այսպիսի բան չի եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ալավերդյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։