Կառավարությունը ՀՀ բյուջեից 1 մլրդ դրամ հատկացրեց համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու համար
Քաղաքական
11:12 11/09/2025
Հայաստան

Կառավարությունը ՀՀ բյուջեից 1 մլրդ դրամ հատկացրեց համայնքների իրականացրած սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու համար

«Ներկայացնում եմ Համայնքային զարգացման սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ դրամով համաֆինանսավորման վերաբերյալ որոշման նախագիծը, որով առաջարկվում է 19 համայնքի 26 սուբվենցիոն ծրագիր համաֆինանսավորել»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

 Նախարարը նշեց, որ Արագածոտնի մարզում ֆինանսավորվելու է 2, Արարատի մարզում՝ 4, Արմավիրի մարիզում՝ 7, Լոռու մարզում՝ 2, Կոտայքի մարզում՝ 5, Շիրակի մարզում՝ 1, Սյունքիքի մարզում 3 և Տավուշի մարզում 2 ծրագիր։

 Դավիթ Խուդաթյանը նաև հավելեց, որ չզեկուցվող նախագծերից մեկով մասնակցային բյուջետավորման ծրագրով 917.2 մլն դրամ վերաբաշխում է իրականցվում, 35 ծրագիր վերաֆինանսավորման համար։

 Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն ընթերցեց համայնքների կողմից իրականացվող բոլոր սուբվենցիոն և վերաբաշխվող ծրագրերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder