Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդն արժանացել են Հայկական կրթական հիմնարկության հեղինակավոր մրցանակին
Կրթություն, գիտություն
10:48 11/09/2025
Հայաստան

Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդն արժանացել են Հայկական կրթական հիմնարկության հեղինակավոր մրցանակին

Հայկական կրթական հիմնարկությունը  (Armenian Educational Foundation) իր 75-ամյակի հանդիսավոր միջացառման ընթացքում հեղինակավոր՝ Educational Visionaries Award մրցանակը շնորհել է կրթական մի շարք նախաձեռնությունների հեղինակներ, սոցիալական ձեռներեցներ  Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին՝ որպես  կրթության ապագայի տեսլական ունեցող գործիչների:

Նրանք մրցանակի են արժանացել միջազգային կրթության ոլորտում իրենց ներդրման և UWC Դիլիջան միջազգային դպրոցի հիմնադրման համար, որը փոխել է ոչ միայն Դիլիջանի կյանքը, այլև նպաստել, որ Հայաստանն իր ուրույն տեղը զբաղեցնի միջազգային կրթական քարտեզի վրա:

Լոս Անջելեսում օրերս կայացած՝ «Որովհետեւ կրթությունը կարեւոր է» խորագրով միջոցառման ժամանակ ներկայացվել  է կազմակերպության 75 -ամյա գործունեությունը, ինչպես նաև մրցանակներ են շնորհվել կրթության նվիրյալներին:

Վերոնիկա Զոնաբենդը ներկա է գտնվել միջոցառմանը ու իր և ամուսնու՝ արդեն երկու տարի ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի անունից շնորհակալության է հայտնել նման գնահատանքի համար: «Կնախընտրեի, որ մենք այստեղ  Ռուբենի հետ միասին կանգնած լինեինք: Հայաստանը կրթության միջոցով փոխելու Ռուբենի կիրքն ու սերն ինձ ոգեշնչեցին անել նույնը»,-իր խոսքում ասել է Վերոնիկա Զոնաբանեդը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդն արժանացել են Հայկական կրթական հիմնարկության հեղինակավոր մրցանակին