Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե հարց ունեք հոր հետ, ընտանիք ինչի՞ եք մտնում, գետինը մտնեք. Վարդան Ղուկասյան
«Փաստաբանները մեղադրական եզրակացություն են վերցրել։ Մեջը գրած է, որ 24 քմ խիբարի համար, իրենք իրենց համար կազմել են, որ դա ընդամնեը 90 հազար դրամ է, չորս երեխայի հորը բռնում կալանավորում են»,-լրագրողների հետ զրույցում ամնդրադառնալով ոչդու ձերբակալությանը՝ ասել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Նա նշել է, որ իր որդին իր հետ միասին Գյումրիում միլիոնավոր դոլարների նվիրատվություն է արել։
«Միայն Ամենափրկիչ եկեղեցին որ նայես, էդ 90 հազար դրամը եկեղեցու մի 5 կգ մեխի արժեքն է։ Այս ձևի սանձարձակ։ Գիտե՞ք ինչ, եթե ինչ-որ հաշիվ եք փակում, հարց ունեք հոր հետ, ընտանիք ինչի՞ եք մտնում, գետինը մտնեք»,-նշել է Գյումրու քաղաքապետը։
Նա իրավապահներին խորհուրդ է տվել զբաղվել իր վրա տարիներ առաջ կրակելու գործի բացահայտմամբ։
«Չորս տղա մահացած է, ես ու փոխքաղաքապետը վիրավորվել էինք։ Փոխարեն գնաք նման գործերի բացահայտման մասին մտածեք... Երևանից էլ զորք են բերել վրեն։ Իր երեխային տանում է մանկապարտեզ, թափվում են վրեն։ Դրանով ի՞նչ եք ուզում ասել, գլուխներս կախե՞նք, լռե՞նք, չխոսե՞նք, երբ որ հայրենիքը վտանգի մեջ է։ Իմ արյունը, իմ կաթը չի թողնում, որ ես լռեմ»,-ասել է նա։