Սեպտեմբերի 26-ից «Аэрофлот»-ը կվերսկսի ամենօրյա չվերթները դեպի Երևան
Հասարակություն
21:14 12/09/2025
Հայաստան

Սեպտեմբերի 26-ից «Аэрофлот»-ը կվերսկսի ամենօրյա չվերթները դեպի Երևան

Ռուսաստանի հարավի բնակիչների համար ճանապարհորդությունը կդառնա ավելի հարմար. մենք մեկնարկում ենք Կրասնոդարից արտասահման ուղիղ չվերթներ։ Այդ մասին ասվում  է «Аэрофлот»-ի թելեգրամյան էջում

 «Սեպտեմբերի 26-ից մենք սկսում ենք ամենօրյա չվերթներ դեպի Երևան և Ստամբուլ։

 Հոկտեմբերի 8-ից ուղիղ չվերթներ դեպի Դուբայ կհայտնվեն չվացուցակում՝ շաբաթական 2 անգամ։

Մի հետաձգեք նոր հորիզոնների մասին ձեր երազանքները. տոմսերն արդեն իսկ կան aeroflot.ru կայքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder