Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախից Արփինե Հարությունյանը միջազգային գեղեցկության մրցույթում արժանացել է «Սպորտի թագուհի» տիտղոսին
Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Արփինե Հարությունյանը պատվով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկ քաղաքում անցկացվող «Рождённая побеждать!» ամենամյա միջազգային գեղեցկության մրցույթում և արժանացել «Սպորտի թագուհի» տիտղոսին:
Արցախի մշակույթի նախարարությունից հայտնում են, որ մրցույթին մասնակցել են հենաշարժողական խնդիրներ ունեցող կանայք և աղջիկներ Ռուսաստանից ու այլ երկրներից:
«Ես ընտրեցի պարը, որովհետև փոքրիկ Արփինեն՝ Արցախի Կոլխոզաշեն գյուղում միշտ երազում էր, որ գյուղում պարի խմբակ լիներ։ Չգիտեի ինչպես կստացվի, բայց ունեի միայն մեկ միտք․ այդ փոքրիկ առիթով, որտեղ պետք է լինեին հարյուրավոր մարդիկ, որոնց մեջ նաև պետական այրեր, ես պետք է իմ պարով «խոսեի» Արցախի մասին, «խոսեի» իմ ամենախաղաղ օրերից, որոնք ընդհատվեցին ամենադաժան ձևով։ Խնդրում եմ խիստ չդատել»,- ասել է Արփինեն։