Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ճանապարհը երկկողմանի փակ կլինի
Հասարակություն
12:56 12/09/2025
Հայաստան

Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ճանապարհը երկկողմանի փակ կլինի

Սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում կայանալիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի կազմակերպչական աշխատանքների համար սահմանափակվելու է որոշ ճանապարհների երթևեկությունը։

Ոստիկանությունից մանրամասնում են, որ ժամը 10․00-ից 14․00-ը երկկողմանի փակ է լինելու Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ընկած հատվածը։

Իսկ ժամը 10․00-ից 11․30-ը միակողմանի փակ է լինելու Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ընկած հատվածը․ Մ-4 ճանապարհահատվածի երթևեկությունը կկազմակերպվի մեկ գծով։ Ճանապարհը այդ հատվածում բացվելու է հեծանվորդների անցնելուց հետո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder